Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 8
Միայն Իմ Զորությամբ էր, որ քաջ ու հզոր մնացին միլիոնավոր հոգիներ, ովքեր այլապես կընկնեին ճանապարհի կեսին:
Հավատքը կենդանի պահել ու փոխանցել են ոչ թե փափկության մեջ ապրողները, այլ նրանք, ովքեր պայքարել, տառապել ու մեռել են Ինձ համար:
Այս կյանքը, որ ապրում է մարդը, ոչ թե հոգու, այլ մարմնի համար է. մարդը հաճախ ընդունում է կյանքի այն ձևը, որ լավագույնս է պատշաճում մարմնին և ոչ թե այն կերպը, որ հոգուն է պատշաճում: Ես հանձնարարում եմ միայն այն կերպը, որ լավագույնս է հարմարում հոգուն;
Ընդունեք կյանքի այն կերպը, որ Ես լավագույնն եմ համարում, և ահա իբրև արդյունք` սքանչելի կերպարանավորում կստանաք. մերժեք այն, և ահա ձեզ համար սահմանված Իմ ծրագիրը ոչնչի կվերածվի:
Ձեր լավագույն աղոթքը անպատասխան կմնա, կուշանա առաջադիմությունը ձեր հոգու, և նեղություններն ու ցավերը կկուտակվեն ձեզ վրա:
Ձեզանից ամեն մեկը թող փորձի պատկերացնել իր հոգին` իբրև մի երրորդ դեմք, որ դաստիարակվում է մեր կողմից: Իմ և քո կողմից: Այդ ժամանակ հաղորդակից կդառնաք այդ կանոնին ու կրթությանը, կհրճվեք այդ հաղորդությամբ:
ՈՒրեմն քո հոգուց զատված` կանգնիր Իմ կողքին և ուրախացիր այդ դաստիարակությամբ և հրճվիր` տեսնելով քո առաջադիմությունը: